«Քովիդ-19». Իտալիայում ակտիվ վարակակիրների թիվը մոտ մեկ ամսում առաջին անգամ նվազել է 100 000-ից

23:19 • 04.05.20

Իտալիայում կորոնավիրուսով ակտիվ վարակակիրների թիվն ապրիլի 10-ից ի վեր առաջին անգամ նվազել է 100 000-ից: Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով Քաղաքացիական պաշտպանության գործակալությանը:

Վարակակիրների թիվը ներկա պահին կազմում է 99 980 մարդ: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից ամենաշատ տուժած եվրոպական երկրում մահացել է 195 մարդ՝ ընդհանուր մահացության ցուցանիշը համաճարակի բռնկման պահից ի վեր հասցնելով 29 079-ի:

Վերջին մեկ օրում ապաքինվել է 1 225 մարդ, ընդհանուր առմամբ՝ 82 879-ը: Նվազել է նաև վերակենդանացման բաժանմունքում գտնվողների թիվը: Մինչ օրս երկրում արձանագրվել է վարակման 211 938  դեպք։