Ղազախստանի ԶՈւ ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել
Ղազախստանի պաշտպանության նախարարությանը պատկանող ինքնաթիռը երկուշաբթի վթարային վայրէջք է կատարել Ալմաթիի շրջանում:
Ինչպես փոխանցում է Казинформ գործակալությունը, շրջանի ղեկավարի մամլո խոսնակ Գալիմուրատ Ժուկելի խոսքով՝ վայրէջքի պահին չի բացվել ինքնաթիռի դիմացի շասին:
«Ինչպես մեզ հայտնի է, ինքնաթիռը մարմնով է հպվել գետնին»,- ասել է Ժուկելը՝ հավելելով, որ բժիշկների և փրկարարների օգնության կարիք չի եղել:
Ուղևորներին և օդանավի անձնակազմին միջադեպից հետո տարհանել են: Միջադեպի մանրամասները դեռև հայտնի չեն:










