Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Գևորգ Հակոբյանն ազատվել է աշխատանքից

12:56 • 04.05.20

ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանի հրամանով աշխատանքից ազատվել է ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Հակոբյանը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

«Ոստիկանապետի հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել է Գեղարքունիքի մարզային վարչության պետ Գևորգ Հակոբյանը»,- ասաց Ջանոյանը։

Հիշեցնենք, որ Գևորգ Հակոբյանն այդ պաշտոնին նշանակվել էր 2019-ի ավարտին: