Իտալիայում, Գերմանիայում, Պորտուգալիայում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ամիսներ տևած սահմանափակումների չեղարկումից հետո մարդիկ դուրս են եկել փողոցներ (լուսանկարներ)

17:53 • 04.05.20

Իտալիայում, Գերմանիայում, Պորտուգալիայում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ամիսներ տևած սահմանափակումների թուլացումից հետո մարդիկ դուրս են եկել փողոցներ, հայտնում է Daily Mail պարբերականը։

Իտալիան այսօր ազդարարել է Եվրոպայում ամենաերկար սահմանափակումների ռեժիմի ավարտի մասին և թևակոխել համավարակի դեմ պայքարի երկրորդ փուլ․ երկրում ռեստորաններն ու սրճարանները վերսկսել են իրենց աշխատանքը, մարդիկ կարող են արդեն ազատ տեղաշարժվել, այցելել իրենց հարազատներին, Վենետիկի Սուրբ Մարկոսի հրապարակն այսօրվանից կրկին մարդաշատ է, Միլանում գնացքներն ու կայանատեղիները կրկին լի են ուղևորներով։

Աղբյուրը մանրամասնում է, որ Իտալիայում կառավարությունը նման քայլի է գնացել կորոնավիրուսով վարակակիրների և մահվան դեպքերի թվի աստիճանական նվազման ֆոնին․ երկրում կիրակի գրանցվել է մարտի 10–ին սահմանված կարանտինային ռեժիմից ի վեր մահվան ամենացածր ցուցանիշը՝ 174 դեպք։

Գերմանիայում հարյուր հազարավոր աշակերտներ վերադարձել են դպրոցներ, Պորտուգալիայում էլ վերաբացվել են խանութները, սակայն որոշ պայմաններով․ այստեղ առանց դիմակի մարդկանց մինչև 350 եվրոյի չափով տուգանք է սպառնում։

Իտալիա

ITALY: Venice's St Mark's Square was full of people again, including a rally staged by local traders, weeks after empty Venice became one of the early symbols of the coronavirus crisis in Europe

Պորտուգալիա

PORTUGAL: People wearing protective masks board a bus at Cais do Sodre station in Lisbon this morning, as Portugal begins to ease its own coronavirus lockdown

Գերմանիա

Pupils at a school in Berlin sit several seats apart at a classroom in Berlin today on the first day of classes since March