Մոսկվայում անցկացվել է Հաղթանակի օրվան նվիրված ավիաշքերթի փորձը (տեսանյութ)

14:05 • 04.05.20

Մոսկվայում անցկացվել է Հաղթանակի օրվան նվիրված շքերթի օդային հատվածի փորձը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Չնայած մռայլ եղանակին, Մոսկվայի երկնքում շքերթային կարգով թռիչք են կատարել ռազմական ուղղաթիռներն ու ինքնաթիռները»,-տեղեկացրել է գործակալության թղթակիցը:

Այս տարի նշվում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակը: Կորոնավիրուսի համաճարակի պատճառով տոնական զորահանդեսի ցամաքային մասը որոշվել է հետաձգել:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով Մոսկվայի Կարմիր հրապարակում և երկրի շրջաններում ծրագրված շքերթները հետաձգվում են: Որոշվել է հետաձգել նաև Հաղթանակի օրվան նվիրված բոլոր զանգվածային միջոցառումները: Այնուամենայնիվ, Ռուսաստանի մի շարք քաղաքներում հաղթանակի 75-ամյակին նվիրված ավիաշքերթներ և հրավառություն տեղի կունենա:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: