Որևէ մեկնաբանություն տալ չեմ կարող. խոսնակը՝ Էրիկ Գրիգորյանի աշխատանքից ազատվելու մասին

16:02 • 05.05.20

Hraparak.am-ը գրում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքից ազատել է Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին։

Tert.am-ը կապ հաստատեց Շրջակա միջավայրի նախարարության մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանի հետ, ով նշեց. «Որևէ մեկնաբանություն տալ չեմ կարող»:

Նշենք, որ Գրիգորյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Շրջակա միջավայրի պահպանությունը յուրաքանչյուրիս գործն է, անկախ մասնագիտությունից, աշխատավայրից և նախասիրություններից»:

Նշենք նաև, որ Էրիկ Գրիգորյանը Hraparak.am-ին ասել էր, որ չի մեկնաբանում լուրը: «Ինձ մի զանգեք։ Մամուլ ունենք»: