Արքայազն Ուիլյամը կորոնավիրուսի ֆոնին շտապօգնության ուղղաթիռներին թույլ է տվել լիցքավորվելու համար վայրէջք կատարել Քենսինգտոնյան պալատի տարածքում

09:52 • 05.05.20

Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը կորոնավիրուսի դեմ պայքարի ֆոնին բրիտանական շտապօգնության ուղղաթիռներին թույլ է տվել լիցքավորվելու համար վայրէջք կատարել Քենսինգտոնյան պալատի տարածքում, հաղորդում է Evening Standard պարբերականը:

Այս որոշման շնորհիվ բժիշկներն այլևս ստիպված չեն լինի ժամանակ ծախսել Ուոթֆորդի մոտակա բենզալցակայան հասնելու համար: Արքայազնի քայլը, հավանաբար, կօգնի ավելի շատ կյանքեր փրկել, նշում է հրատարակությունը:

Նախկինում մասնավոր վայրէջքի համար նախատեսված բենզալցակայանն օգտագործվում է հիմնականում թագավորական ընտանիքի ուղղաթիռների համար։

Քենսինգտոնյան պալատը հանդիսանում է Քեմբրիջի դուքս արքայազն Ուիլյամի և դքսուհի Քեյթ Միդլթոնի լոնդոնյան նստավայրը․ թագավորական զույգն այս պահին երեխաների հետ ինքնամեկուսացել է Նորֆոլկում։

Վերջին տվյալներով՝ Մեծ Բրիտանիայում գրանցվել է կորոնավիրուսի 190 584 հաստատված դեպք, մահացել է 28 734 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 3 646 211 դեպք, 252 407-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 1 200,170 մարդ։ Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 212 երկրում: