Վարդենիսի պոլիկլինիկայի և հիվանդանոցի 140 աշխատակցի կրկնակի թեստավորումից հետո նրանց մոտ կորոնավիրուս չի հաստատվել. բուժհաստատությունները վաղվանից կվերսկսեն իրենց բնականոն աշխատանքը

14:43 • 05.05.20

Մայիսի 2-ին լրացել է «Վարդենիսի պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի և «Վարդենիսի հիվանդանոց» ՊՓԲԸ-ի աշխատակիցների 14 օրյա ինքնամեկուսացման ժամկետը, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

«Ի ուրախություն բոլորիս, աշխատակիցների շրջանում արված կորոնավիրուսային հիվանդության կրկնակի թեստերն արձանագրել են բացասական արդյունք` հիվանդանոցի 76 եւ պոլիկլինիկայի 64 աշխատակիցների մոտ։

Բուժ հաստատությունները վաղվանից կվերսկսեն իրենց բնականոն աշխատանքը` պահպանելով հակահամաճարակային բոլոր անհրաժեշտ կանոնները»,- գրել է նա։