Աբովյան քաղաքի 27-ամյա բնակիչը Երիտասարդական փողոցում վրաերթի է ենթարկել 79-ամյա համաքաղաքացուն․ վերջինս մահացել է․ shamshyan.com

23:23 • 05.05.20

Մայիսի 5-ին, ժամը 21:20-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ 27-ամյա Տիգրան Սեդրակյանը իր վարած Lada Priora 69 GG 669 համարանիշի ավտոմեքենայով Երիտասարդական փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Աբովյան քաղաքի բնակիչ, 79-ամյա Լարիսա Եփրիկյանին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է «Աբովյան» բժշկական կենտրոն, սակայն դեպքի վայր ժամանած բժիշկները արձանագրել են հետիոտնի մահը:

Ըստ աղբյուրի՝ դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդը Տ. Քոթանջյանի և ոստիկանության Աբովյանի բաժնի հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն ՝ պարզելու նրա սթափության աստիճանը: