Ավելի քան 32 000 զոհ. Մեծ Բրիտանիան կորոնավիրուսի զոհերի թվով գերազանցել է բոլոր եվրոպական երկրներին
Մեծ Բրիտանիան նոր տեսակի կորոնավիրուսի զոհերի ցուցանիշով գերազանցել է Իտալիային ու Եվրոպայի տարածքում հայտնվել առաջին տեղում: Հայտնի է, որ երկրում վարակի հետևանքով մահացել է ավելի քան 32 000 մարդ, գրում է The Guardian-ը:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ ապրիլի քսանյոթի դրությամբ միայն Անգլիայում ու Ուելսում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 29 648 դեպք: Հաշվի առնելով Շոտլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի տարածքում գրանցված մահվան դեպքերի թիվը՝ կարելի է արձանագրել, որ երկրում կորոնավիրուսի զոհ է դարձել 32 313 մարդ:
Այս ցուցանիշը զգալի գերազանցում է մինչ այս Եվրոպայում առաջատար համարվող Իտալիայում գրանցված ցուցանիշը՝ մահվան 29 029 դեպք:
Վերջին տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 3 659 623 միլիոն մարդ, որից 252 583-ը մահացել է: Վարակակիրների և մահվան դեպքերի թվով ԱՄՆ-ն առաջին տեղում է, այնուհետև հաջորդում են Իսպանիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Ռուսաստանը, Թուրքիան։










