Երևանում և մարզերից մեկում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում

06:14 • 05.05.20

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 5-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`

Երևան քաղաքում՝

10։00-16։00 Խորենացի 3-րդ նրբ.1-32 սեփական տները, Նար-Դոսի 2-րդ նրբ. 43 սեփական տները,

Արագածոտնի մարզում՝

11։00-16։00 Ներքին Բազմաբերդ գյուղը մասնակի, Կաքավաձոր գյուղը իր հարակից տարածքներով, Ագարակավան, Դիան, Օթևան գյուղերն ամբողջությամբ: