Վրաստանում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 11 նոր դեպք, վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 604-ի
Վրաստանում վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 11 նոր դեպք, վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 604-ի: Այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:
Վերջին տվյալների համաձայն՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակված անձանցից 240-ն առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից, գրանցվել է կորոնավիրուսից մահվան 9 դեպք:
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 3 664 513 է, մահացել է 252 758 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 212 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:










