ԱՄՆ-ում սոցիալական հեռավորության պահպանման մասին խոսելիս հրել և լճակն են գցել այգում վերահսկողություն իրականացնող ոստիկանին (տեսանյութ)

20:13 • 05.05.20

ԱՄՆ Տեխաս նահանգի այգիներից մեկում վերահսկողություն իրականացնող ոստիկանին, որը հանգստացողներին սոցիալական հեռավորության մասին էր պատմում, լճակն են գցել։

Ինչպես ներկայացնում է CNN-ը, ոստիկանը փորձում էր հասկացնել հավաքված բազմությանը սոցիալական հեռավորության կանոնների պահպանման կարևորությունը, սակայն խոսքի կեսին նրան մոտ կանգնած երիտասարդներից մեկը հրել է վերջինիս: Ոստիկանը հայտնվել է լճակում:

Նրա փաստաբանը նշել է, որ ոստիկանն ապշել է այդ արարքից, իսկ 25-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել հանրային ծառայողի վրա հարձակման փորձի համար: