The New York Times-ը Պուտինի մասին քննադատական հոդվածաշարերի համար Պուլիցերյան մրցանակ է ստացել
Ամերիկյան The New York Times պարբերականը ռուսական իշխանությունների մասին քննադատական հոդվածաշարերի համար Պուլիցերյան մրցանակ է ստացել, ինչի մասին հաղորդվում է մրցանակաբաշխության պաշտոնական կայքում։
Մրցանակաբաշխության կազմակերպիչները խոսել են «մեծ ռիսկով ստեղծված մի շարք հետաքրքրաշարժ պատմությունների» շարքի մասին, որոնք բացահայտում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ ռուսական իշխանությունների որդեգրած որոշ հակաօրինական գործողություններ։ Միևնույն ժամանակ կայքում չի նշվում, թե հատուկ որ հոդվածներն են մրցանակի արժանացել։ Աղբյուրը մանրամասնում է, որ պարբերականը «Միջազգային ռեպորտաժ» անվանակարգում է մրցանակը ստացել։
The New York Times-ը նախագահ Պուտինի մասին հրապարակման համար Պուլիցերյան մրցանակ է ստացել նաև 2017 թվականին։ Այդ ժամանակ օրաթերթը մրցանակակիր էր դարձել «Վլադիմիր Պուտինի՝ արտասահմանում ռուսական իշխանությունը տարածելու ջանքերին վերաբերող օրակարագային նյութերի» համար։
Հրատարակության աշխատակիցներին մրցանակի առաջադրելու որոշումը կայացվել էր նրանից հետո, երբ Պուտինի մասին նյութերը այդ ժամանակ կարևոր նորությունների ցանկի առաջին տեղերում էին հայտնվել։










