«Ռեալ Մադրիդ» ՖԱ նախկին փոխնախագահը մահացել է կորոնավիրուսից
Իսպանական «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբի նախկին փոխնախագահ Ամադոր Սուարեզը մահացել է 76 տարեկան հասակում: Ինչպես հայտնում է Marca-ն, վերջինս մահացել է կորոնավիրուսի հետևանքով:
Աղբյուրի տվյալներով՝ Սուարեսը վիրուսի դեմ պայքարել է 40 օր շարունակ: Մադրիդյան ակումբի փոխանախագահի պաշտոնը Սուարեսը զբաղեցրել է 2006-2009 թվականներին, երբ ակումբի նախագահն էր Ռամոն Կալդերոնը:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսից մահացել է նաև «սերուցքայինների» նախկին նախագահ Լորենսո Սանսը:










