ԱՄՆ-ում ընտանիքի երեք անդամները մեղադրվում են անվտանգության աշխատակցի սպանության համար, որն ընտանիքի դստերը խնդրել էր խանութ մտնելիս դիմակ կրել (լուսանկար)

15:26 • 05.05.20

ԱՄՆ Միչիգանի նահանգում ընտանիքի երեք անդամները՝ մայրը, հայրը և որդին, մեղադրվում են անվտանգության աշխատակցի սպանության համար, որն ընտանիքի դստերը խնդրել է խանութ մտնելիս դիմակ կրել, գրում է CNN-ը։

Michigan Family Dollar խանութի անվտանգության աշխատակիցը՝ 43-ամյա Քելվին Մյունլինը, մահացել է ուրբաթ՝ գլխին ստացած հրազենային վնասվածքի հատևանքով։

Ջենեսի շրջանի դատախազության համաձայն՝ 23-ամյա որդին և 44 և 45-ամյա Լարի և Շարմել Թիգերները մեղադրվում են առաջին աստիճանի կանխամտածված սպանությամ համար։

Ըստ հաղորդման՝ Մյունլինը լեզվակռվի մեջ է մտել Շարմել Թիգերի հետո, երբ վերջինիս դստերը հայտնել է, որ առանց դիմակի արգելվում է խանութ մուտք գործել։

«Դուստրը խանութից դուրս է եկել, սակայն կինը սկսել է բղավել Մյունլինի վրա, որը վերջինիս հրահանգել է հեռանալ խանութից, իսկ գանձապահին՝ չսպասարկել նրան»,- ասված է դատախազության հաղորդագրության մեջ:

20 րոպե անց խանութ են վերադարձել ընտանիքի հայրն ու որդին, որոնք գնդակահարել են անվտանգության աշխատակցին։

Գործի վերաբերյալ կատարվում է հետաքննություն։

3 family members charged after security guard shot to death over ...