Ավստրալիայում 5-ամյա տղան քրոջը փրկել է կենգուրուի հարձակումից
Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի 5-ամյա բնակիչ Քուփեր Հայնցը իր կրտսեր քրոջը փրկել է վերջինիս վրա հարձակված մեկուկես մետրանոց կենգուրուից:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, Քուպերն ու նրա երեքամյա քույրը՝ Ջորջիան խաղալիս են եղել տան մոտակայքում, երբ ագրեսիվ կենդանին հանկարծակիորեն ներխուժել է բակ և հարձակվել աղջկա վրա:
Եղբայրը նետվել է քրոջն օգնելու՝ կանգնելով նրանց երկուսի միջև և ստիպելով, որ քույրը փախչի: Կենդանին երեխային տապալել է գետնին և հարվածել գլխին:
Բարեբախտաբար, երեխաների մայրը մոտակայքում է եղել և կրիկետի մահակով քշել է կենգուրուին:
Քուփերի մոտ գլխի և մարմնի վրա լուրջ վնասվածքներ են ախտորոշել: Երեխաներն այժմ վախենում են դուրս գալ տանից:













