«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ինքնամեկուսացել է, նա կորոնավիրուսի կոնտակտավոր է, դեռ չի թեստավորվել

12:06 • 06.05.20

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը կորոնավիրուսի կոնտակտավոր անձ է, նա ինքնամեկուսացել է տանը: Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց պատգամավորը:

Նա նշեց, որ երեկ երեկոյան ժամը 22:30-ի սահմաններում է պարզ դարձել, որ կոնտակտավոր է: Պատգամավորը նաև տեղեկացրեց, որ դեռ չի թեստավորվել: «Դեռ ինքնամեկուսացած եմ, տանն եմ, այսօր ԱԺ նիստին չեմ մասնակցի, հավանաբար այսօր կթեստավորեն: Որևէ ախտանիշ չունեմ, ինքնազգացողությունս շատ լավ է, որևէ գանգատ չունեմ»,- ասաց պատգամավորը:

Նա ասաց, որ ելնելով իրավիճակից, կտեսնեն՝անհրաժեշտություն կա՞ թեստավորվելու:

Հարցին՝ հստակ չէ՞ կթեստավորվի, թե ոչ, նա պատասխանեց. «Չեմ կարող ասել այս պահի դրությամբ ոչինչ չեմ կարող ասել: Ինձ դեռ չեն ասել՝ կթեստավորե՞ն, թե ոչ»:

Նրա խոսքով դա պետք է մասնագետները որոշեն: «Որոշում են, ըստ երևույթին, հաշվի առնելով՝ որ օրն է շփում եղել, թեստն այս պահին դրակա՞ն, թե՞ բացասական ցույց կտա: Նման բժշկական ցուցումներ կան, ինչի մասին տեղյակ չեմ: Էլի եմ ասում՝ որևէ գանգատ չունեմ»,- շեշտեց նա: Նա նաև տեղեկացրեց, որ վեց օր առաջ է շփվել վարակակրի հետ: