Եթե որևէ մեկը ստացել է այդ 26․500 դրամը, պետք է հարցնենք՝ ինչպես է դիմել մի ծրագրի, որ նկարագրության մեջ գրված է` չաշխատող անձանց համար է. Զ․ Բաթոյանը՝ զինծառայողների, ստացած գումարի մասին
Աշխատող, չաշխատող անձանց համար նախատեսված ծրագրերի թիրախը և շահառուները կամ մասնավոր սեկտորի աշխատակիցներն են, կամ չաշխատող մարդիկ։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ անդրադառնալով Tert.am-ի հարցին՝ ինչպե՞ս են պայմանագրային զինծառայողները, ոստիկանության աշխատակիցները 26․500 դրամներ ստացել և հիմա նրանցից գումարը ետ են պահանջում:
«Եթե որևէ մեկը ստացել է այդ գումարը, պետք է իրենց հարցնենք, ինչպես է, որ ինքը դիմել է մի ծրագրի, որ նկարագրության մեջ հստակ գրված է, որ դա չաշխատող անձանց համար է, մասնավոր սեկտորում աշխատող անձանց համար է կամ մասնավոր սեկտորում աշխատանքից դուրս եկած անձանց համար է։ Մենք վճարումներն իրականացնում ենք հիմնականում ՊԵԿ-ի, Բնակչության պետական ռեգիստրի, ՔԿԱԳ-ի տված տվյալների հիման վրա։
Նախաարը նաև նշեց, որ 25 միլիարդ դրամ տնտեսական, սոցիալական և ներդրումային ծրագրերի լիմիտը դեռ չեն սպառել, արդեն շեշտը դնելու են զբաղվածության ապահովման ծրագրերին: Անդրադառնալով Tert.am-ի հարցին, թե ի՞նչ տեսակետ ունի «Լուսավոր Հայաստան» խմբակցության՝ յուրաքանչյուր ընտանիքին 100 հազարական դրամ տալու առաջարկության վերաբերյալ և արդյո՞ք հնարավոր է այն իրագործել, եթե միջոցներ կան, նախարարն ասաց.
«Մենք ունենք մեր աջաջարկը, մեր ծրագրերը, որոնց մասին արդեն գիտեք, հարցը ֆինանսական հնարավորությունները չեն, այլ՝ նպատակահարմարությունը։ Կարծում ենք, որ այդպիսի ծրագրերը նպատակահարմար չեն, որովհետեւ մենք գերադասում ենք զբաղվածության խթանմանն ուղղված ծրագրերը»:
Մանրամասները՝ տեսանյութում










