Գեղարքունիքի մարզը նոր ոստիկանապետ ունի
ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի հրամանով Գեղարքունիքի մարզը նոր ոստիկանապետ ունի:
Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն ասաց.«Ոստիկանության պետի հրամանով Արթուր Մկրտչյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզային վարչության պետ»:
Ջանոյանի խոսքով՝ մինչ այդ նշանակումը զբաղեցնում էր ոստիկանության Աշտարակի բաժնի պետի պաշտոնը:
Հիշեցնենք, որ մայիսի 4-ին Արման Սարգսյանի հրամանով՝ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Հակոբյանն ազատվել էր աշխատանքից։










