Սյունիքի մարզի Շամբ գյուղի ջրամբարին հարակից տարածքում քաղաքացին ընկել է բարձրությունից և մահացել

17:38 • 06.05.20

Մայիսի 6-ին, ժամը 16:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շամբ գյուղի ջրամբարին հարակից տարածքում քաղաքացին ընկել է բարձրությունից և մահացել:

Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: