Իմ անձնական պատասխանատվությունն է կտրել բոլոր այն ձեռքերը, որոնք կփորձեն «ատկատով» զբաղվել. Վարչապետ (տեսանյութ)

15:44 • 06.05.20

Ես ասել եմ, որ իմ անձնական պատասխանատվությունն է կտրել բոլոր այն ձեռքերը, որոնք կփորձեն այդպիսի գործունեություն ծավալել: Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդվարդ Անդրեասյանի՝ «ատկատների» վերաբերյալ մտահոգության հարցին:

«Ցավոք, ես այսօր չեմ կարող երաշխավորել, որ այսպիսի երևույթներ և ցանկություններ չկան, բայց ես կարող եմ երաշխավորել, որ մեր քաղաքական կամքը՝ արմատախիլ անելու այդ երևույթը, անսասան է»,-ասաց նա:

Պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավովր Գևորգ Գորգիսյանի հարցին, թե որքանով են կորոնավիրուսի սոցիալական հետևանքների մեղմմանն ուղղված ծրագրերը հասցեական, վարչապետը նշեց, որ ամենամեծ դժվարություններից մեկը տվյալների բացակայությունն է ինքներս մեր մասին:

«Կոմունալների հետ կապված երեք միջոցառում ենք իրականացրել, որոնք վերաբերում են նաև ապահով խավին»,- ասաց նա և նշեց, որ եթե որևէ մեկը չունի այդ գումարի կարիքը, իր գրպանից ում հասցեական կարողանում է, տեղորոշել որպես կարիքավոր, այդ մարդուն աջակցի: «Մենք չունենք նույնականացման բավարար չափով արդյունավետ մեխանիզմ»,- ասաց նա:

Գևորգ Գորգիսյանը հետաքրքրվեց տեխնոլոգիական ոլորտի և ռազմարդյունաբերության աճից, ինչին ի պատասխան վարչապետը պատասխանեց. «Կյանքում լինում են զուգադիպություններ, որ համ ֆինանսավորումն է աճել 30 տոկոսով, համ տեխնոլոգիական ոլորտի շրջանառությունն է աճել 30 տոկոսով»,-ասաց նա: