Ադրբեջանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 67, մահվան՝ 2 նոր դեպք

17:00 • 06.05.20

Ադրբեջանում նախօրեին հաստատվել է կորոնավիրուսով վարակման 67, մահվան` 2 նոր դեպք, հայտնում է minval.az կայքը՝ հղում տալով կառավարությանը կից օպերատիվ շտաբի տարածած հայտարարությանը։

Աղբյուրը մանրամասնում է, որ մահացածները 1958 և 1969 թվականներին ծնված քաղաքացիներ են, որոնց մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել։

Համավարակի սկզբից երկրում հաստատվել է վարակման 2127 դեպք, որից 28-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է 1536 մարդ, 563-ը բուժումը շարունակում է հատուկ ռեժիմի հիվանդանոցներում։ Վարակակիրներից 24-ի վիճակը գնահատվում է ծանր, 33-ինը՝ միջին ծանրության, իսկ մնացածի վիճակը կայուն է։

Վերջին տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով ավելի քան 3 753 313 միլիոն մարդ է վարակվել, որից 259 381-ը՝ մահվան ելքով։ Վարակակիրների և մահվան դեպքերի թվով ԱՄՆ-ն առաջին տեղում է, այնուհետև հաջորդում են Իսպանիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Ռուսաստանը, Թուրքիան։