Մերձմոսկվայում ինքնասպան է եղել այս տարի առաջին անգամ Forbes-ի ցուցակում հայտնված միլիարդատեր Դմիտրի Բոսովը

20:25 • 06.05.20

Ռուս միլիարդատեր Դմիտրի Բոսովն ինքնասպան է եղել: Այս մասին հայտնում է РБК-ն՝ վկայակոչելով գործարարի ծանոթներին:

«Դա ճիշտ է, Բոսովը ողջ չէ», - ասել է գործակալության զրուցակիցներից մեկը: Իրավապահ մարմինների աղբյուրը տեղեկացրել է, որ ոստիկանությունը գիշերը կանչի է մեկնել, որը կապված է եղել մերձմոսկովյան Ուսովո թաղամասում տեղի ունեցած ինքնասպանության հետ, որտեղ էլ բնակվելիս է եղել Բոսովը: Աղբյուրի տվյալներով՝ գործարարն ինքնասպան է եղել մայիսի 6-ի գիշերը:  
 
Բոսովն այս տարի առաջին անգամ ընդգրկվել էր Forbes-ի կազմած աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում՝ դառնալով ցանկի 102-րդ մասնակիցը Ռուսաստանից: Ձեռներցը եղել է Аллтек խմբի տնօրենների խորհրդի նախագահը: Նրա բիզնեսի հիմնական ուղղվածությունը ածխի արդյունահանումն է: