Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսից մահացության ցուցանիշը հատել է 30 000-ի շեմը

22:30 • 06.05.20

Մեծ Բրիտանիայում «Քովիդ-19» կորոնավիրուսով պայամանավորված հիվանդությունից համաճարակի բռնկման պահից ի վեր մահացել է 30 076 մարդ:

Ինչպես հայտնում է The Guardian-ը, կորոնավիրուսի տարածման իրավիճակի վերաբերյալ վերջին տվյալները հաղորդել է կառավարության ներկայացուցիչը:

Միացյալ Թագավորությունը երեկվանից դարձել է հիվանդությունից ամենաշատ մահեր գրանցած երկիրը Եվրոպայում և երկրորդ աշխարհում՝ ԱՄՆ-ից հետո:

Երկրում զգալիորեն ավելացել է վարակման դեպքերի թիվը՝ հասնելով 201 101-ի: Մինչդեռ 13 615 մարդ հիվանդանոցներում է գտնվում: