Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 163 դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 2782 է, մահվան դեպքերինը՝ 40

10:59 • 06.05.20

Հայաստանում մայիսի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 163 նոր դեպք: 

Վարակվածների ընդհանուր թիվը 2782 է:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Մեկ օրում առողջացածների թիվը 24 է, Ընդհանուր առողջացածներինը՝ 1135,  փաստացի բուժվողներինը՝ 1600: Ընդհանուր առմամբ թեստավորվել է  26929 քաղաքացի:

Եվս 1 քաղաքացի, ում մոտ կորոնավիրուս է ախտորոշված եղել, մահացել են այլ հիվանդություններից: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 7 է: