ԱՄԷ-ում ուժգին հրդեհ է բռնկվել 48 հարկանի երկնաքերում. տարհանվել է 250 ընտանիք (տեսանյութ)

00:15 • 06.05.20

ԱՄԷ-ի Շարջա քաղաքում ուժգին հրդեհ է բռնկվել 48 հարկանի երկնաքերում: Տեղեկությունը հաղորդում է Life.ru-ն:

Համացանցում  հրապարակվել են նաևտեսակադրեր: Դրանցում բոցավառվող կրակ է երևում շենքի ողջ բարձրությամբ: Ընդ որում, այս պահի դրությամբ դեռև չի հաղորդվում, թե հատկապես ինչ շինություն է հրդեհվել, և թե երկնաքերն ում է պատկանում:

Նախնական տվյալներով՝ հրդեհը բռնկվել է շենքի 10-րդ հարկում: Հնարավոր տուժածների մասին տեղեկություններ չկան: Տեղի լրատվամիջոցները հաղորդում է, որ հրշեջներին հաջողվել է շենքից տարհանել 250 ընտանիք: