Ֆրանսիացի գարեջրագործները կորոնավիրուսի հետևանքով առնվազն 10 միլիոն լիտր գարեջուր կթափեն

10:55 • 06.05.20

Ֆրանսիական Brasseurs de France (Ֆրանիսայի գարեջրագործներ) արհմիությունը մոտ 300 ձեռնարկատիրոջ հետ առցանց ժողովից հետո որոշում է կայացրել կորոնավիրուսի հետևանքով գարեջրի պահանջարկի կտրուկ նվազման պատճառով առնվազն 10 միլիոն լիտր խմիչք օգտահանել, հայտնում է korrespondent.net կայքը։

«Սրճարանների, ռեստորանների հանկարծակի փակումը, զբոսաշրջային գործունեության դադարեցումը և բոլոր փառատոների չեղարկումը հանգեցրին հիմնականում տակառների մեջ պահվող ավելի քան 10 միլիոն լիտր գարեջրի հնեցման»,- նշել են կազմակերպության ներկայացուցիչները։

Նշվում է, որ փրփուրային ըմպելիքի օգտահանումը ձեռնարկատերերից լուրջ ծախսեր է պահանջում։

Ապրիլի վերջին Ֆրանսիայում գարեջրագործների մոտ 25 տոկոսը դադարեցրել է գործունեությունը, իսկ 40 տոկոսի արտադրությունը կրճատվել է 60 տոկոսով։ Ընդհանուր առմամբ, գարեջրագործների 70 տոկոսի եկամուտը մարտի 15-ից հետո նվազել է առնվազն 50 տոկոսով։

Չնայած որ Ֆրանսիան սկսել է դուրս գալ ինքնամեկուսացման ռեժիմից՝ երկրում սրճարանների և ռեստորանների բացումը հունիսի 2-ից շուտ չի նախատեսվում։