Վրաստանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 6 նոր դեպք
Վրաստանում վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 6 նոր դեպք, վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 610-ի: Այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:
Օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսով վարակված 29 անձ է առողջացել, առողջացածների ընդհանուր թիվը հասել է 269-ի: Կորոնավիրուսից մահացության թիվը երկրում 9 է:
Վրաստանում 5083 մարդ գտնվում է կարանտինային գոտիներում, 505-ը՝ հիվանդանոցներում հսկողության տակ:
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 3 741 276 է, մահացել է 258 511 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 212 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:










