WTI տեսակի նավթի գինը ապրիլի 9-ից հետո առաջին անգամ բարելի դիմաց գերազանցել է 25 դոլարը

02:13 • 06.05.20

WTI տեսակի նավթի ֆյուչերսներն ապրիլի 9-ից հետո առաջին անգամ բարելի դիմաց աճել են՝ հասնելով 25 դոլարի: Այս մասին հայտնում է Известия-ն՝ հղում տալով աճուրդային տվյալներին:

Երևանյան ժամանակով 00:39-ին՝ WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները թանկացել են 23 տոկոսով՝ հասնելով բարելի դիմաց 25.08 դոլարի:

РИА Новости-ի հաղորդմամբ՝ Brent տեսակի հյուսծովյան նավթային խառնուրդի հուլիսյան ֆյուչերսների գինը 00:42-ի դրությամբ բարձրացել է 15.15 տոկոսով՝ հասնելով բարելի դիմաց 31.32 դոլարի:

Համաշխարհային շուկայում նավթի գները սկսել են աճ գրանցել մայիսի 1-ին՝ ՕՊԵԿ+ երկրների նոր համաձայնության՝ ուժի մեջ մտնելու ֆոնին: Նոր համաձայնությամբ նավթի արդյունահանման ծավալները կրճատվել են օրական մոտ 10 միլիոն բարելով: