ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոն հակասական հայտարարություն է արել կորոնավիրուսի ծագման վերաբերյալ. CNN

21:25 • 06.05.20

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն վստահություն չունի «Քովիդ-19»-ի ծագման հարցում, թեև ավելի վաղը պնդում էր, որ կորոնավիրուսն առաջացել է չինական լաբորատորիայում: Այս մասին հայտնում է  CNN-ը՝ հավելելով, որ լաբորատորիայում վիրուսի առաջացման վարկածն անհավանական են համարել ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները, հետախուզության ներկայացուցիչները և լրտեսական գործակալությունները:

«Մենք վստահություն չունենք: Սակայն զգալի ապացույց կա, որ այն տարածվել է լաբորատորիայից: Իմ արած երկու հայտարարություններն էլ կարող են ճիշտ լինել: Վարչակազմի ներկայացուցիչները նույնպես խոսել են այդ մասին: Դրանք բոլորն էլ ճիշտ են»,- ասել է Պոմպեոն Պետքարտուղարությունում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ:

Այնուամենայնիվ, Պոմպեոն նշել է, որ վստահության բացակայությունը չի հակասում իր նախորդ հայտարարություններին ապացույց ունենալու մասին: