«Ջեբհաթ Ան Նուսրա» խմբավորման զինյալները կրակ են բացել սիրիական Հալեպ նահանգի բնակավայրերից մեկի ուղղությամբ
«Ջեբհաթ Ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալները կրակ են բացել սիրիական Հալեպ նահանգի բնակելի կետերից մեկի ուղղությամբ: Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտնել է Սիրիայում Պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար, կոնտր-ադմիրալ Օլեգ Ժուրավլյովը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Նախորդ օրերի ընթացքում Թուրքիայի հսկողության տակ գտնվող ապօրինի զինված խմբավորումների կողմից կրակոցներ չեն գրանցվել: Միևնույն ժամանակ, «Ջեբհաթ Ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման դիրքերից կրակոց է հնչել Հալեպ նահանգի Միզնազ բնակավայրում»,- հայտնել է Ժուրավլյովը:
Կոնտր-ադմիրալը հավելել է, որ ռուսական ռազմական ոստիկանության ստորաբաժանումները շարունակում են պարեկություն իրականացնել Հալեպ, Ռաքքա, Դեյր էզ Զոր և Հասեքե նահանգներում: Բացի դա բանակի ավիացիայի ուժերով իրականացվել է օդային պարեկություն:










