Թրամփը հայտնել է, որ գիշերները չի կարողանում քնել, քանի որ մտածում է կորոնավիրուսից մահացածների մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վերջին շրջանում անքնությամբ է տառապում, քանի որ անընդհատ մտածում է կորոնավիրուսից մահացած ամերիկացիների մասին, գրում է Fox News լրատվականը։
«Գիշերները չեմ քնում՝ մտածելով հարազատներին կորցրած մարդկանց մասին, որևէ մեկն ավելի ծանր չի տանում այս ամենը, որքան ես»,- նշել է նախագահն ու իր սերը փոխանցել համավարակից տուժած ընտանիքներին։
Թրամփը նաև հավաստիացրել է, որ ուժերի ներածին չափով ամեն բան անում է մարդկանց, հատկապես՝ 60-անց անձանց պաշտպանելու համար, սակայն նաև նշել է, որ ապագայում վիրուսից շատ մահվան դեպքեր ու ծանր հետևանքներ կլինեն։
Նախագահը նաև նկատել է, որ «հնարավոր է, որ որոշ մահեր լինեն» նաև տնտեսության վերաբացման ընթացքում ինքնասպանությունների և թմրանյութերի չարաշահման հետևանքով, սակայն «չնայած այս ամենին՝ երկիրը պատրաստվում է բռնել վերականգնման ուղին՝ աստիճանաբար թուլացնելով կարանտինային ռեժիմն ու բնականոն կյանքին վերադառնալով»։










