Համացանցում են հայտնվել ԱՄԷ-ի 48 հարկանի երկնաքերում բռնկված հրդեհի տեսանյութերը (տեսանյութեր, լուսանկարներ)
Բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է երեկ Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքի 48 հարկանի երկնաքերում բռնկված հրդեհի տեսանյութերը:
Հրդեհը բռնկվել է երեկ երեկոյան՝ տեղի ժամանակով 21:00-ին: Երկնաքերից թափվող կրակի ալիքը ոչնչացրել է մոտակայքում կայանված մեքենաները:
Հրդեհը բռնկվել է շենքի 10-րդ հարկում, դեպքի հետևանքով զոհեր չեն գրանցվել, սակայն 9 մարդ վնասվածքներ է ստացել, նրանցից 7-ին հոսպիտալացրել են: Երկնաքերից տեղահանված 250 ընտանիքներին այլ կացարաններ են տրամադրել:
Հրդեհի պատճառը դեռևս չի պարզվել, սակայն տեղի պաշտոնյաները տեղեկացրել են, որ անցյալ տարի Շարժայում գրանցված հրդեհների հիմնական պատճառները կարճ միացումներն ու ծխախոտի չմարված մնացորդներն են եղել։













