Կալիֆորնիայում իշխանությունները դատի են տվել Uber-ին և Lyft -ին վարորդների իրավունքները ոտնահարելու համար

06:21 • 06.05.20

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում իշխանությունները Uber և Lyft ընկերություններին մեղադրել են վարորդների իրավունքները խախտելու համար:

Ըստ ТАСС-ի՝ Կալիֆորնիա նահանգի գլխավոր դատախազ Խավիեր Բեսերրան և Լոս Անջելես, Սան Դիեգո և Սան Ֆրանցիսկո քաղաքների իշխանությունները հայց են ներկայացրել Uber և Lyft ընկերությունների դեմ, որոնք օնլայն տաքսի ծառայությունների մատուցմամբ են զբաղվում:

Բեսերրայի կայքում հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ վերջիններս ընկերություններին մեղադրել են վարորդների իրավունքները խախտելու համար:

Փաստաթղթից պարզ է դառնում, որ հայցվորների կարծիքով՝ Uber-ը և Lyft-ը օրենք են խախտում՝ ցույց տալով, թե իրենց վարորդներն անկախ կապալառուներ են, այլ ոչ թե աշխատակիցներ: Այդպիսով, վարորդներին չեն երաշխավորում նվազագույն աշխատավարձի տրամադրում, գործազրկության կամ անաշխատունակության պարագայում՝ ապահովագրություն:

Հայց է ներկայացվել Սան Ֆրանցիսկոյի դատարան: Uber-ից Lyft-ից հայցվորները պահանջում են մի քանի միլիոն դոլար փոխհատուցում վարորդներին, ինչպես նաև վերջիններիս որպես անկախ կապալառու աշխատանքի տրամադրելու պրակտիկայի դադարեցում:

«Կալիֆորնիայի բնակիրները, որոնք Uber  Lyft տաքսի ծառայությունների մեքենաներ են վարում, զրկված են աշխատողների ունեցած հիմնարար իրավունքներից՝ վճարվող արձակուրդից մինչև արտաժամյա աշխատանքի համար վարձատրություն»,- ընդգծել է գլխավոր դատախազը: