Դևիդ Բեքհեմը, Սթիվեն Ֆրայը և այլ հայտնիներ կորոնավիրուսի պատճառով մեկուսացվածների համար Հարի Փոթերի մասին առաջին գիրքը կընթերցեն

05:33 • 06.05.20

Գրող Ջոան Ռոուլինգը և Wizarding World-ը հայտարարել են նոր նախագծի մասին, որը պետք է Հարի Փոթերի աշխարհ տանի բոլոր նրանց, որոնք կորոնավիրուսի համավարակի պատճառով այժմ մեկուսացման մեջ են: Այս մասին հայտնում է Meduza.io-ն:

Մայիսի 5-ից ներառյալ մինչև ամռան կես հայտնիները յուրաքանչյուր շաբաթ ընթերցելու են «Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը» գրքի մեկական գլուխ:

Նախագծի մասնակիցներից մեկը գրող Սթիվեն Ֆրայն է, որն ավելի վաղ արդեն հնչյունավորել է Հարի Փոթերի մասին գրքեր: Բացի դա, նախագծին մասնակցում են ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը, դերասան Էդդի Ռեդմեյնը և դերասանուհիներ Կլաուդիա Քիմը, Նոմա Դումեզվենին և Դակոտա Ֆաննինգը: