Մահացել է Երջանիկ Աբգարյանը

11:20 • 07.05.20

Մահացել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի և ՀՀ ԱԺ պատգամավոր Երջանիկ Աբգարյանը: Նրա մահվան լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին Հայ ազգային կոնգրեսից:

Երջանիկ Աբգարյանը ծնվել է 1940թ. փետրվարի 8-ին Ավետիս Աբգարյանի ընտանիքում, Արգել գյուղում (Կոտայքի Մարզ):

1958-1963թթ. որպես փականագործ աշխատել է Երևանի կաբելային և սարքաշինության գործարաններում,

1964-1968թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության բաժնում,

1968-1970թթ. ծառայել է Սովետական բանակում,

1970-1990թթ. աշխատել է ՀԽՍՀ ԳԱ արևելագիտության ինստիտուտում,

1988թ. անդամագրվել է այդ տարվա մայիսին ստեղծված Արցախյան շարժման Հայաստանի կոմիտե (Ղարաբաղ Կոմիտե) կազմակերպությանը:

1990-1995թթ. եղել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի և Սովետական Միության փլուզումից հետո ՀՀ ԱԺ պատգամավոր:

Հայոց համազգային շարժում կուսակցության անդամ էր: