ԱՄՆ-ն հերքել է Վրաստանի Լուգարի լաբորատորիայում վիրուսներ ստեղծելու վերաբերյալ տեղեկությունները

09:54 • 07.05.20

ԱՄՆ-ն հերքել է Վրաստանում գործող Ռիչարդ Լուգարի անվան կենսաբանական լաբորատորիայում վիրուսների ստեղծման վերաբերյալ տեղեկությունը: ԱՄՆ պետդեպարտամենտն ափսոսանք է հայտնել, որ Չինաստանը կիսում է լաբորատորիայի վերաբերյալ մտավախությունները, գրում է ria.ru-ն։

«Ցավալի է, որ նույնիսկ հիմա, երբ մենք միջազգային համագործակցության ուղիներ ենք փնտրում, առկա են Լուգարի լաբորատորիաների, մասնավորապես՝ Վրանստանում գտնվող լաբորատորիայի մասին ապատեղեկատվություն տարածելու ավանդական ռուսական փորձեր։ Ռուսական սուտը կայանում է նրանում, որ լաբորատորիայում հիվանդությունների դեմ պայքարի փոխարեն, վարակներ են»,- ասել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղարի օգնական Ջորջ Քենթը:

Նա ընդգծել է, որ Լուգարի լաբորատորիաներում փորձարկումներ են անցկացվում՝ երկրներին օգնելով պայքարել կորոնավիրուսային համավարակի դեմ:

Ավելի վաղ ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում հայտարարել էր, որ կորոնավիրուսն առիթ է մտածելու կենսաբանական զենքի ոլորտում ավելի մեծ թափանցիկության անհրաժեշտության մասին: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր հերթին հայտարարել էր, որ Մոսկվային հայտնի է Թբիլիսիի մոտակայքում գտնվող Լուգարի բիոլաբորատորիայում ռազմական նպատակներով հետազոտություններն ընդլայնելու ԱՄՆ-ի առաջարկների մասին։