Վաղը վիրահատություն նախատեսված չէ, Ռոբերտ Քոչարյանն անպայման կմասնակցի դատական նիստին․ Լևոն Քոչարյան

17:58 • 07.05.20

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Ռոբերտ Քոչարյանն անպայման կմասնակցի վաղվա դատական նիստին:

«Որոշ լրատվամիջոցներ վաղվա դատական նիստին ընդառաջ գրել են, որ հայրս հնարավոր է վիրահատվի: Ցանկանում եմ տեղեկացնել, որ վաղը վիրահատություն նախատեսված չէ և նա անպայման կմասնակցի դատական նիստին»,- գրել է նա: