Փրկարարները քարերը հեռացրել են Երևանի Դավիթ Բեկի փողոցի երթևեկելի հատվածից

12:44 • 07.05.20

Մայիսի 6-ին` ժամը 20:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի: Այս մասին հայտում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները քարերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից: