Ալավերդիում գետի վարարման հետևանքով կամուրջ է վնասվել. փրկարարներն իրականացրել են կամրջի պոկված հատվածի ամրացման աշխատանքներ

16:23 • 07.05.20

Մայիսի 7-ին, ժամը 09:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասի թիվ 155 տան մոտակայքում գտնվող կամուրջը գետի վարարման հետևանքով վնասվել է: Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հսարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն իրականացրել են կամրջի պոկված հատվածի ամրացման աշխատանքներ։