Թբիլիսին կբացվի մայիսի 11-ին
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի ելումուտը մայիսի 11-ից ամբողջովին կվերականգնվի: Այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը` հղում տալով երկրի վարչապետ Գիորգի Գախարիային:
«Թբիլիսին փակ քաղաք էր: Մայիսի 11-ից կչեղարկվեն Թբիլիսի մտնելու և Թբիլիսիից դուրս գալու բոլոր սահմանափակումները»,-հայտարարել է Գախարիան:
Միևնույն ժամանակ վարչապետը տեղեկացրել է, որ չնայած այս սահմանափակումների չեղարկմանը՝ սահմանված պարետային ժամը կմնա ուժի մեջ:










