Իսլանդիայի կառավարությունը հայտնել է կորոնավիրուսի դեմ տարած հաղթանակի մասին. Life.ru
Իսլանդիայի իշխանությունները հաղորդել են նոր տիպի կորոնավիրուսի բռնկումը ոչնչացնելու մասին: Ինչպես հայտնում է Life.ru-ն՝ համապատասխան հայտարարությունը հրապարակվել է կառավարության կայքում:
Նշվում է, որ երկրում կորոնավիրուսով վարակված 1799 մարդ կար, 97%-ն ապաքինվել է:
«Ցավոք հիվանդությունը տարել է 10 մարդու կյանք»,- գրված է հայտարարությունում:
Այժմ վարակված անձանց թիվը 39 է: Ընդ որում, նրանցից 3-ը հիվանդանոցային բուժում են անցնում, սակայն իրենց կյանքին վտանգ չի սպառնում:
Մայիսի 11-ից Իսլանդիայում դադարեցնում են մարտի 16-ից սահմանված սահմանափակող միջոցները:










