Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 102, մահվան՝ 2 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 2884 է, մահվան դեպքերինը՝ 42

10:58 • 07.05.20

Հայաստանում մայիսի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 102 նոր դեպք: 

Վարակվածների ընդհանուր թիվը 2884 է:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Մեկ օրում առողջացածների թիվը 50 է, ընդհանուր առողջացածներինը՝ 1185,  փաստացի բուժվողներինը՝ 1648: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 28017 քաղաքացի:

Եվս 2քաղաքացի, ում մոտ կորոնավիրուս է ախտորոշված եղել, մահացել են այլ հիվանդություններից: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 9 է: