Էջմիածնում քաղաքապետի հրահանգով տեղի է ունենում ծառահատում․ քաղաքացին ահազանգում է (տեսանյութ)

20:28 • 07.05.20

Այսօր իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում քաղաքացի Հարություն Մկրտչյանը ներկայացրել է, որ  Էջմիածին քաղաքում ապօրինի ծառահատում է տեղի ունենում: «Սա վանդալիզմ է՝ քաղաքապետի մակարդակով, քաղաքապետի հրահանգով, ուստի կոչ եմ անում՝ սա տարածել, որ այս ամենի դեմն առնենք: Էջմիածինում տեղի է ունենում ապօրինի ծառահատում»:

«ՀՀ բարձրագույն իշխանություններին կոչ եմ անում, որ կարգի հրավիրեն իրենց ներկայացուցիչ Դիանա Գասպարյանին, իսկ Դիանա Գասպարյանին կոչ եմ անում,՝ պատրաստել իր հրաժարականի տեքստը և  հեռանալ քաղաքի կառավարումից, որովհետև  Էջմիածնում եղած կանաչ տարածքներն իր թեթև ձեռքով են ոչնչացվում. սա անթույլատրելի է»,- ասել է նա:

Քաղաքացին իր ֆեյսբուքյան էջում ավելի ուշ նաև նշել էր Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի տեսանկյունից `30 սմ տրամագծով առողջ ծառ հատելու համար կախված այդ ծառի ինքնարժեքից սահմանված իրավական պատասխանատվությունները: 

Մանրամասները՝ տեսանյութում: