Ավելի քան 12 մլն եվրո. Նիդերլանդներում տներից մեկի թաքստոցում 255 կգ քաշով եվրոյի թղթադրամներ են հայտնաբերվել

11:49 • 07.05.20

Հոլանդական Էյնդհովեն քաղաքում ոստիկանությունը մասնավոր տանը հայտնաբերել է 12,5 միլիոն եվրո գումար: Այս մասին տեղեկացնում է NOS պարբերականը:

«Էյնդհովենի ոստիկանությունը տանը գտել է 12,5 միլիոն եվրո»,-ասված է ոստիկանության հաղորդագրությունում:

Նշվում է, որ թաքստոցում պահված են եղել 20-ից մինչև 500 եվրո թղթադրամներ: Դրանք միասին կշռել են 255 կիլոգրամ: Բացի այդ, տանը նաև հրազեն է հայտնաբերվել:

Ձերբակալվել է 35-ամյա տղամարդ, նրան մեղադրում են փողերի լվացման համար: