Պենտագոնը հայտնել է՝ տարբեր երկրներում ԱՄՆ ռազմական գործողությունների հետևանքով քանի խաղաղ բնակիչ է զոհվել

11:16 • 07.05.20

2019 թվականին ԱՄՆ-ի կողմից Իրաքում, Սիրիայում, Աֆղանստանում և Սոմալիում անցկացված ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է ավելի քան 130 խաղաղ բնակիչ: Այս մասին ասված է Պենտագոնի՝ մայիսի 6-ին հրապարակված զեկույցում:

ԱՄՆ Կոնգրեսի պահանջով կազմված հաշվետվությունում ասվում է, որ 108 խաղաղ բնակիչ մահացել է Աֆղանստանում, 22-ը` Սիրիայում և Իրաքում, 2-ը` Սոմալիում:

Լիբիայում և Եմենում անցկացված ռազմական գործողությունների ընթացքում խաղաղ բնակչության շրջանում զոհեր չեն եղել: 91 խաղաղ բնակիչ վիրավորումներ են ստացել:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ պաշտպանության նախարարությունում ընդգծել են, որ «իրենք հակված են նվազեցնել բնակչությանը հասցվող հնարավոր վնասները՝ չնայած, որ քաղաքացիական զոհերը պատերազմի ողբերգական և անխուսափելի մասն են կազմում»: