Լեհաստանում կորոնավիրուսի ֆոնին հետաձգվել են նախագահական ընտրությունները
Լեհաստանում մայիսի 10-ին նախատեսված նախագահական ընտրությունները տեղի չեն ունենա կորոնավիրուսի համավարկի պատճառով. այս մասին համատեղ հայտարարությամբ են հանդես եկել «Օրենք և արդարություն» իշխող կուսակցության ղեկավար Յարոսլավ Կաչինսկը և փոխվարչապետ Յարոսլավ Գովինը, գրում է korrespondent.net կայքը։
Նրանց խոսքով՝ նման որոշում է կայացվել «սահմանադրությամբ նախատեսված ժամկետներում այս տարի նախագահի ընտրություններն անցկացնելու հնարավորության կառուցողական առաջակությունների՝ ընդդիմության կողմից մերժվելուց հետո։
Միևնույն ժամանակ իշխող կոալիցիայի անդամ կուսակցության ղեկավար Գովինը ձեռք բերված պայմանավորվածությունները «անվանել է որոշում, որը լեհերի համար ժողովրդավարական ընտրություններին մասնակցելու հնարավորություն է երաշխավորում»։
Ընտրությունների անցկացման նոր ամսաթիվը դեռ հայտնի չէ: Քաղաքական գործիչների խոսքով՝ քվեարկությունն անցկացվելու է հեռակա՝ փոստի միջոցով։
Ավելի վաղ լեհական Սեյմը նախագահական ընտրությունները հեռակա անցկացնելու մասին օրենք էր ընդունել։ Հայտնի է, որ նախօրեին Խորհրդարանի վերին պալատը (Սենատը) մերժել է այդ փաստաթուղթը, այնուամենայնիվ, ստորին պալատը մեծամասնության ձայներով կարող է հաղթահարել վետոն:










