Կրակոցներ` Նոր Նորքում․ 42-ամյա կասկածյալը բերման է ենթարկվել. Shamshyan. com

19:27 • 07.05.20

Երեւանում այսօր՝ մայիսի 7-ին, Ժամը 04:00-ի սահմանում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները Նոր Նորք վարչական շրջանում ծառայություն կատարելու ժամանակ կրակոցների ձայն են լսել:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները շրջափակել են Մոլդովական փողոցի 29/5 շենքի հարակից տարածքը և կրակոցների հետքերով ապօրինի զենք կրելու, օգտագործելու կասկածանքով ոստիկանության Նոր Նորքի բաժին են բերման ենթարկել նշված փողոցի բնակիչ, 42-ամյա Ենոք Մ.-ին:

Աղբյուրի տեղեկություններով՝ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է «Մակարևով» տիպի ատրճանակի՝ կրակված 2 պարկուճ, իսկ Ենոք Մ.-ի մոտ «Մակարով» տիպի ատրճանակ՝ 1 փամփշտակալով և 9 մմ տրանաչափի 3 փամփուշտ:

Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Հետաքննիչի որոշմամբ ատրճանակը առգրավված է: Նշանակվել են դատաձգաբանական և հետաքննչական փորձաքննություններ։