Տանզանիայի նախագահը որոշել է ստուգել՝ որքանով են արդյունավետ կորոնավիրուսի թեստերը, արդյունքում «կորոնավիրուս է հայտնաբերվել» այծի և պապայայի մոտ

17:33 • 07.05.20

 

Տանզանիայի նախագահ Ջոն Մագուֆուլին որոշել է ստուգել, թե որքանով են արդյունավետ կորոնավիրուսի թեստերը: Նա լաբորատորիա է ուղարկել նմուշներ, որոնք վերցված են եղել ոչ միայն մարդկանցից, այլ նաև կենդանիներից և մրգերից: Այս մասին գրում է Aljazeera-ն:

«Մենք մի քանի կեղծ նմուշներ էինք ուղարկել լաբորատորիա` դրանց մարդկանց անուններ վերագրելով: Օրինակ՝ մեքենայի յուղը, որն իբր 30-ամյա տղամարդ Ջաբիր Խամզայի նմուշն էր, տվել է բացասական պատասխան: Մենք հացենու պտուղի նմուշ ենք ուղարկել որպես 45-ամյա Սառա Սամվելի նմուշ, վերջնական պատասխանն այդպես էլ չեն կարողացել հաստատել: Իսկ երբ մենք ուղարկեցինք պապայայի նմուշը և այն անվանեցինք 26-ամյա Էլիզաբեթ Էնի նմուշ, պարզվեց, որ պապայան կորոնավիրուս ունի: Այծի անալիզները նույնպես դրական պատասխան են տվել»,-պատմել է Տանզանիայի նախագահը:

Նա լաբորատորիային մեղադրել է «կեղտոտ խաղի» համար: Պաշտոնից հեռացված առողջապահության ազգային լաբորատորիայի ղեկավարի նկատմամբ հետաքննություն է սկսվել:

Միևնույն ժամանակ Մագուֆուլին չի բացառել, որ այծի ու պապայայի մոտ կորոնավիրուս հաստատած թեստային համակարգերը հնարավոր է անսարք եղած լինեն: Թեստեր արտադրող երկրի անունը նա չի նշել: